«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան

«Որոշեք՝ դուք ուրանո՞ւմ եք, թե՞ պայքարելու եք»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միշտ հիշեք, որ Փաշինյանը և այս իշխանությունը՝
Ուրացան Հայոց պատմությունը,
Ուրացան Արարատ լեռը,
Ուրացան Արցախը,
Ուրացան և կասկածի տակ դրեցին 1.5 միլիոն Մեծ Եղեռնից զոհերի փաստը,
Ուրացան ազատագրական շարժման տղեքի կատարած հերոսությունները,
Ուրացան Անկախության Հռչակագիրը,
Ուրացան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին,
Ուրացան ազգային արժեքները
և այդպես շարունակ ուրանում են ամեն ինչ…
Մնում է դուք որոշեք, դուք նույնպես ուրանում եք այս ամենը, թե պայքարելու եք ուրացողների դեմ։
Չկա երրորդ տարբերակ, կամ պայքարում ես, կամ ուրանում ես»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան

Leave a Comment