Իրանը հրթիռային կարողությունների հետ մեկտեղ չի կարող միջուկային զենք ունենալ. Իտալիայի վարչապետ

Չի կարելի թույլ տալ, որպեսզի Իրանը ձեռք բերի միջուկային զենք՝ հրթիռային կարողությունների հետ մեկտեղ, որը շուտով կարող է հնարավորություն տալ նրան հարվածել Եվրոպային, այսօր հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Այաթոլահի ռեժիմը ունենա միջուկային զենք՝ զուգորդված հրթիռային կարողությունների հետ, որոնք շուտով կարող են ուղղակիորեն հարվածել Իտալիային և Եվրոպային», – Իտալիայի Սենատում ասել է վարչապետ Ջորջիա Մելոնին։

ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ օրերս հայտարարեց, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, ապա Իրանի անվտանգության ուժերին զգուշացրել է, որ լավ մտածեն իրենց հաջորդ քայլերի մասին։

Leave a Comment