
Ընթացիկ ճգնաժամի պայմաններում ոմանք պնդում են, որ պետք է հրաժարվենք մեր երկարաժամկետ ռազմավարությունից և նույնիսկ վերադառնանք ռուսական վառելիքին․ սա ռազմավարական սխալ կլինի, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստում է էներգիայի գների իջեցման տարբերակներ՝ էլեկտրաէներգիայի գնման համաձայնագրերի ավելի արդյունավետ օգտագործում, պետական օգնություն և սուբսիդիաներ կամ գազի գների սահմանափակումներ։
Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել եվրոպական երկրներին վերանայել ռուսական գազի ներմուծումն արգելելու իրենց որոշումը, որը կայացվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում։ Ռուսական գազի մատակարարումները նախատեսվում է ամբողջությամբ դադարեցնել մինչև 2027 թվականի նոյեմբերը։
«Եթե եվրոպական ընկերությունները և եվրոպացի գնորդները հանկարծ որոշեն վերակողմնորոշվել՝ մեզ համար ապահովելով քաղաքական ճնշումներից զերծ երկարաժամկետ, կայուն գործունեություն, ապա այո», — ասել էր նա։
Պուտինը հավելել էր, որ հակառակ դեպքում Ռուսաստանը կարող է հրաժարվել Եվրոպային էներգետիկ ռեսուրսներ մատակարարելուց։ Այն կուղղի Ասիա և չի սպասի, որ Եվրոպացիները իրենց «դեմքին դուռը կփակեն»։