Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է՝ առայժմ առանց մեկնաբանությունների։ Նրան փոխարինողի տրամադրությամբ առավոտյան թանգարան է եկել դիվանագետ, վարչապետ Փաշինյանի նախկին օգնական, նրա աշխատակազմի արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Նա Գզոյանի աշխատասենյակ էր շտապում, ասաց՝ որպես հյուր:
Թաշչյանի ժամանակավոր նշանակման ու Գզոյանի հեռանալու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռ չի տրամադրվել։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները տեղեկացել են, որ Էդիտա Գզոյանին Կրթության նախարարությունից են ստիպել դիմում գրել՝ հեռանալ։ Օրեր առաջ բոլոր՝ 74 աշխատակիցները դիմել էին վարչապետին՝ հույսով, որ կվերանայվի այս պարտադրանքը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում