Իսրայելը Բեյրութի հարավային ծայրամասերի բնակիչներին զգուշացրել է ավիահարվածների մասին

Իսրայելի զինված ուժերը հրամայել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում գտնվող Բուրջ էլ-Բարաջնե արվարձանի և Հարեթ Հորեյք թաղամասի բնակիչներին անհապաղ լքել իրենց տները՝ սպասվող ավիահարվածների պատճառով։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիխայ Էդրին արաբերենով Xում զգուշացրել է այս տարածքներում, ինչպես նաև Բեյրութ-Դամասկոս մայրուղու մոտակայքում գտնվող շիական «Հըզբոլլահ»-ի թիրախների վրա սպասվող ավիահարվածի մասին։

«Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր չէ ձեզ վնասել, և մենք խստորեն խորհուրդ ենք տալիս անհապաղ լքել Դամասկոսի մայրուղու երկայնքով արևելքում գտնվող վտանգավոր տարածքները», – ասվում է հայտարարության մեջ։ Այն նաև նշում է, որ ««Հըզբոլլահի զինյալների, օբյեկտների կամ զենքի մոտ գտնվող յուրաքանչյուր ոք վտանգի է ենթարկում իր և իր սիրելիների կյանքը»։

Լիբանանի քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը վեց ավիահարված են հասցրել Բեյրութի հարավային ծայրամասերին։ Հարվածները հասցվել են Քաֆաաթ, Լեյլակի և Ալ-Ջամուս թաղամասերին, իսկ մի քանի հրթիռներ հարվածել են Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայան տանող մայրուղու մոտ գտնվող շենքերին։

Ռազմական սրացման սկզբից ի վեր իսրայելական ուժերը Լիբանանում հարվածել են ավելի քան 700 ցամաքային թիրախների, այդ թվում՝ Բեյրութում և նրա արվարձաններում գտնվող 35 բազմահարկ շենքերի, որտեղ տեղակայված են «Հըզբոլլահի» օբյեկտները։

Leave a Comment