11 մարտի 2026 – 11:44 AMT
PanARMENIAN.Net – Ռուսական ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի ՀՀ Ադրբեջանի տարածքով։ Մարտի 11-ին Հայաստան կուղարկվի 1023 տոննա հացահատիկ, հայտնում է Haqqin.az-ը:
Շարժակազմը բաղկացած է 11 վագոնից։
Մարտի 8-ին ռուսական ցորենով 7 վագոն էր ուղարկվել Հայաստան:
2025-ի նոյեմբերին 35 տարվա դադարից հետո առաջին անգամ ռուսական ցորեն տեղափոխվեց ՀՀ Ադրբեջանի տարածքով: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խորհրդանշական էր համարել, որ առաջին բեռը, որն անցել է այդ ճանապարհով, ռուսական ցորենն է՝ կյանքի ու արարման գլխավոր խորհրդանիշը։ Այդ երթուղով նաև ղազախական ցորենի խմբաքանակ է ՀՀ հասել: