Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում իրանական դրոնների ընկնելու հետևանքով չորս մարդ է վիրավորվել

Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում իրանական երկու դրոնի ընկնելու հետևանքով չորս մարդ է վիրավորվել։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է  Associated Press լրատվական գործակալությունից։ Դուբայի մեդիայի գրասենյակը, որը հայտարարություններ է անում քաղաքի վարչակազմի անունից, հայտնել է, որ Գանայի երկու, Բանգլադեշի մեկ  քաղաքացի ստացել են փոքր, իսկ Հնդկաստանի մեկ քաղաքացի՝ միջին ծանրության վնասվածքներ։

Չնայած այս հարձակմանը, Դուբայի միջազգային օդանավակայանում թռիչքները չեն ընդհատվել և այս պահին շարունակում են ընթանալ։

 

Leave a Comment