Պենտագոնը հայտնել է, որ Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է մոտ 140 զինվոր


Միջազգային


Պենտագոնը հաստատել է, որ Իրանի դեմ գործողության ընթացքում մինչ օրս վիրավորվել է մոտ 140 ամերիկացի զինծառայող։

Ռոյթերսի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։

««Էպիկական կատաղություն» գործողության սկզբից ի վեր մոտ 140 ամերիկացի զինծառայող վիրավորվել է 10-օրյա շարունակական հարձակումների հետևանքով», – գործակալությունը մեջբերել է Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելիի խոսքերը:

Տեղեկատվության համաձայն՝ վիրավորներից 108-ը արդեն վերադարձել են ծառայության, իսկ ութը գտնվում են ծանր վիճակում։


Leave a Comment