Միջազգային էներգետիկ գործակալությունն առաջարկել է պահուստներից բաց թողնել նավթի պատմական ծավալ՝ Իրանի հակամարտnւթյամբ պայմանավորված գների աճի հետևանքով



Միջազգային էներգետիկ գործակալությունը առաջարկել է պահուստներից բաց թողնել նավթի՝ իր ողջ պատմության ընթացքում ամենամեծ ծավալը՝ Իրանի հակամարտությամբ պայմանավորված գների աճի հետևանքով, գրում է Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրազեկ պաշտոնյաներին։



«Միջազգային էներգետիկ գործակալությունն առաջարկել է իրականացնել նավթի պահուստների ամենախոշոր բացթողումը պատմության մեջ, որպեսզի նվազեցնի հում նավթի գները, որոնք բարձրացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ժամանակ»,- ասվում է նյութում։


Հրատարակության տվյալներով՝ առաջարկվող ծավալը կգերազանցի 182 միլիոն բարելը, որը կազմակերպության անդամները պահուստներից ուղղել էին 2022 թվականին։ Ինչպես պնդում են աղբյուրները, վերջնական որոշումը կարող է կայացվել չորեքշաբթի օրը, եթե անդամ երկրները միաձայն հավանություն տան նախաձեռնությանը։


Հիշեցնենք, որ Իսրայելի և ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտության պատճառով գրեթե դադարեցվել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային էներգակիրների շուկա մատակարարումների հիմնական երթուղին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment