Իրանը հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ ռազմաբազաների վրա հարվածների մասին


Միջազգային


Իրանը հարվածներ է հասցնում «Իրական խոստում IV» գործողության 37-րդ փուլի շրջանակներում՝ թիրախավորելով Էրբիլում գտնվող ԱՄՆ բազան, Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազան և Թել Ավիվի արվարձանները։

Համակցված հարվածները իրականացվում են «Քադր», «Խեյբար Շեկան» և «Խորամշահր» հրթիռներով։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելում գտնվող թիրախների վրա։ Հարվածներ հասցվեցին նաև Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ թիրախներին։ 


Leave a Comment