Ֆլիկը եկել էր մեր տուն՝ ինձնից ներողություն խնդրելու. Չավի

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը պատմել է իրեն փոխարինած Հանս-Դիտեր Ֆլիկի հետ հարաբերությունների մասին։ Գերմանացի մասնագետը գլխավորեց թիմը 2024 թվականին՝ իսպանացու պաշտոնանկությունից հետո։

«Ես հարցրի Ֆլիկին՝ արդյոք ակումբն իսկապես բանակցություններ էր վարում իր հետ, երբ ես դեռ շարունակում էի աշխատել։ Մի քանի շաբաթ շարունակ ես մնում էի «Բարսելոնայի» մարզիչը՝ չիմանալով, որ արդեն որոշել են ինձնից ազատվել։ Ոչ ոք ինձ դա դեմքիս չասաց։

Ֆլիկը ներողություն խնդրեց։ Մենք զրուցեցինք ավելի քան երկու ժամ, ամեն ինչ հիանալի էր։ Ակումբը նրան հրահանգել էր ինձ ոչինչ չասել, նա եկավ իմ տուն՝ անձամբ ներողություն խնդրելու։ Ֆլիկը լավ և շատ ազնիվ մարդ է։ Ուրախ եմ, որ նրա մոտ ամեն ինչ հաջող ստացվեց»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ կատալոնական ակումբը մեկուկես տարվա ընթացքում նվաճել է չորս տիտղոս։

Leave a Comment