Թրամփը միշտ բաց է Իրանի հետ երկխոսության համար․ Ուիթքոֆ

Մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների վերսկսման հնարավորությունը՝ ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը ընդգծել է նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական պատրաստակամությունը երկխոսություն սկսելու հարցում՝ միաժամանակ նշելով դրանց արդյունավետության վերաբերյալ անորոշությունը։

«Կարծում եմ՝ նախագահը ( Թրամփը – խմբ.) միշտ պատրաստ է երկխոսություն վարել, բայց հարցն այն է, թե արդյոք այն արդյունավետ կլինի»,-ասել է Ուիթքոֆը CNBC-ին տված հարցազրույցում։

Երեքշաբթի օրը ավելի վաղ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում թույլատրել էր Իրանի հետ բանակցությունները և ասել, որ Թեհրանը ցանկանում է երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների հետ։

Leave a Comment