Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածների հետևանքով 15,000 տուժածի մասին

Փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածներից վիրավորվել է առնվազն 15,000 իրանցի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։

«Նրանցից 12,495-ը ստացել են բժշկական օգնություն և դուրս են գրվել։ Կատարվել է 670 վիրահատություն, և 1,682 վիրավոր դեռևս հոսպիտալացված է», – մանրամասնել են գերատեսչությունից։

Նախարարությունը նաև հայտնել է, որ հրետակոծություններից վնասվել է Իրանի Առողջապահության նախարարության 111 հաստատություն և 21 շտապօգնության կայան։

Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի միջև մարտերը շարունակվում են արդեն 11-րդ օրը: 13 երկիր այժմ ներգրավված է կամ տուժել է հակամարտությունից, այդ թվում՝ Ադրբեջանը, Բահրեյնը, Հորդանանը, Իրաքը, Կատարը, Կիպրոսը, Քուվեյթը, Լիբանանը, ԱՄԷ-ն, Օմանը, Սաուդյան Արաբիան, Սիրիան և Թուրքիան:

Leave a Comment