Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Իրանի վրա հարվածների «ամենաինտենսիվ» օրվա մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Իրանի վրա հարվածները լինելու են «ամենաինտենսիվը»։ Ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ «Էպիկական կատաղություն» գործողության նպատակները մնում են անփոփոխ՝ ոչնչացնել Իրանի հրթիռային պաշարները, արձակման կայանները և պաշտպանական արդյունաբերական բազան, վնասազերծել Իրանի նավատորմը և վերջնականապես կանխել Իրանի միջուկային զինման հնարավորությունը։

Հեգսեթը կրկնել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ Միացյալ Նահանգները «անողոք կերպով ջախջախում է թշնամուն»։

«Մենք դա անում ենք մեր ժամանակացույցով և մեր ընտրությամբ»,-նշել է նա։

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ այսօր նախատեսվում է Իրանի վրա հարվածների ամենաինտենսիվ փուլը։

«Ավելի շատ կործանիչներ, ավելի շատ ռմբակոծիչներ, ավելի շատ հարվածներ։ Հետախուզությունն ավելի բարդ է և արդյունավետ, քան երբևէ»,-ասել է Հեգսեթը։ Նրա պնդմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանը արձակել է պատերազմի սկզբից ի վեր ամենաքիչ հրթիռները։ «Իրանը մենակ է և կրում է ջախջախիչ պարտություն»,-հայտարարել է նա։

Leave a Comment