Past.am | Ռոդրիգոն հաջողությամբ վիրահատվել է



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգո Գոեսը հաջողությամբ վիրահատվել է, հաղորդում է ակումբի կայքը։

Աջ ծնկի խաչաձեւ կապանների եւ արտաքին մենիսկի վիրահատությունն անցել է Արքայական ակումբի բժշկական շտաբի վերահսկողությամբ։ Առաջիկա օրերին Ռոդրիգոն կսկսի վերականգնողական փուլը։

Սպասվում է, որ նա բաց կթողնի մոտ 10 ամիս։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 27 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment