Գվարդիոլան որակազրկվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան որակազրկման պատճառով բաց կթողնի թիմի առաջիկա երկու հանդիպումներ։

52-ամյա մասնագետն Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Նյուքասլի» դեմ խաղում (1:3) ստացել է ընթացիկ մրցաշրջանում իր վեցերորդ դեղին քարտը։

Այսպիսով, իսպանացին չի կարողանա թիմը ղեկավարել տեխնիկական գոտուց Անգլիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղում, ինչպես նաև Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում։ Որակազրկումը չի ազդի Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչի վրա, որում մանչեսթերցիները մարտի 22-ին ուժերը կչափեն «Արսենալի» հետ։

Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

Leave a Comment