Լաս Վեգասում կայացած UFC 326 մրցաշարից հետո կազմակերպության նախագահ Դանա Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի ժեստին՝ մրցաշարին ձեռնաշղթաներով ներկայանալուն։ Ուայթը ասել է, որ դեռևս հիացած չէ մարտիկի վարքագծով։
«Դրա համար շատ պատճառներ կան, և խոսքը միայն այն ամենի մասին չէ, ինչ դուք տեսնում եք հրապարակայնորեն։ Որտեղ ծուխ, այնտեղ կրակ, իսկ Արմանի մոտ վերջերս շատ է «ծխում»»,- նշել է Դանա Ուայթը:
Հիշեցնենք, որ հայ մարտիկը UFC 326 մրցաշարին ներկայացել էր ձեռնաշղթայով՝ ցուցադրաբար ոտքի կանգնելով և ցույց տալով ձեռնաշղթան։ Ենթադրվում է, որ այս կերպ նա ուղերձ էր հղում Դանա Ուայթին և փորձում էր զղջալ իր վերջին արարքների համար, որոնց պատճառով զրկվել էր տիտղոսային մենամարտից։ Խոսքը Դեն Հուկերին գլխով հարվածելու և Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելու մասին է։
Dana White says he’s still not thrilled with Arman Tsarukyan at the UFC 326 post fight press conference
“There’s a lot of reasons it’s not just the stuff you see publicly. Where there’s smoke there’s fire and Arman’s been smoking a lot lately” pic.twitter.com/mMzzeLfHk8
— FULL SEND MMA (@full_send_mma) March 8, 2026