Թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են ՀՀ

Արտաքին գերծերի նախարարության մամլո խոսնակ Անի Բադակյանը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված թռիչքների չեղարկման հետևանքով Վիետնամում մնացած՝ Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիներն այս պահի դրությամբ վերադարձել են ՀՀ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վիետնամում ՀՀ դեսպանության հետ (համատեղության կարգով նաև՝ Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում) կապ է հաստատել ՀՀ 12 քաղաքացի։

Leave a Comment