
ՔՊ-ն, որ Հայաստանն աննախադեպ կախվածության մեջ է դրել ՌԴ-ից, հանդես է գալիս, փաստորեն, հակառուական իմիջով՝ տարածելով ստեր ու հույս ունենալով, թե այդ ստի միջոցով կկարողանա դիվիդենտներ հավաքել. հայկոները կարծում են, թե այստեղ ՌԴ-ին ՔՊ-ից շատ են ատում և իսկապես այն կարծիքին են, որ ոչ թե Նիկոլն է Արցախը ծախել, այլ ռուսների զոհն է դարձել:
Ամենածիծաղելին այն է, որ մարդասերի, հայ զինվորի արյան գինն իմացողի տպավարություն ուզում է թողնել մի ուժի ներկայացուցիչ, որի «վոժդը» բաց տեքստով խոստովանել է, որ արցախյան պատերազմը սանձազերծել ու չի կանգնեցրել բացառապես «ռուսական թոկից» մեզ ազատելու համար՝ չհաշված Նազարյան Լենային, որ ամենասկզբից էր խոստովանել՝ պատերազմ արեցին, որ իրենց չասեն դավաճաններ:
Հայկոն փորձել է տպավորություն ստեղծել, թե դեռ պետություն ունենք, թե իբր Նիկոլն այն դեռ չի խուրդել: Բայց ինչպե՞ս չի խուրդել, եթե նույնիսկ հագուստ ընտրելու հարցում չունի մինիմալ ազատություն, եթե զոռով գլխին ցիլինդր են քաշել ու մասխարա սարքել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: