ՔԿ ծառայողները դատապարտյալի մոտից թաքցրած երկու հեռախոս են հայտնաբերել

ՔԿ ծառայողները դատապարտյալի մոտից թաքցրած երկու հեռախոս են հայտնաբերել

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ծառայողները մարտի 09-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված դատապարտյալին: Արդյունքում՝ նրա կոշիկի ներբանի տակից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, ևս մեկ բջջային հեռախոս հայտնաբերվել է անձնական իրերի մեջ առկա բնական հյութի տարայի միջից:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment