Թուրքիային հարվածները երբեք չեն կարող արդարացվել. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ




1lurer.am Իրանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Ռեջեփ Էրդողանը հայտարարել է՝ Անկարան անօրինական է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունները, սակայն դատապարտում է նաև Թեհրանի հարվածները տարածաշրջանի երկրներին։ 


 


Թուրքիայի օդային տարածքի խախտումն էլ երբեք չի կարող արդարացվել. Անկարան ինքնապաշտպանական միջոցներ կձեռնարկի՝ հավելել է Էրդողանը: 


 


Մասուդ Փեզեշքիանը վստահեցրել է, որ Թուրքիայի օդային տարածք ներխուժած հրթիռներն Իրանից չեն արձակվել, նա խոստացել է, որ իրանական կողմը հետաքննություն կանցկացնի: 


 


Էրդողանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու ապաէսկալացիայի գործում:


Leave a Comment