Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) հետ իմ բանտային զրույցները վաղուց վերածվել են կրթական-մշակութային հանդիպումների, որտեղ գերակա արժեքը ստեղծագործական միտքն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Այսօր էլ մեր երկար ու չավարտվող զրույցները շարունակվեցին «Վարդաշեն» ՔԿՀ-ում, որտեղ նույնիսկ բանտային պատերը ի զորու չեն խոչընդոտելու բարձր որակի գաղափարական դիսկուրսին։
Պատերազմում հաղթանակ տարած ու հետպատերազմյան փուլում իրեն օրինակելի, կիրթ ու պարկեշտ դրսևորած մարդը՝ Աշոտ Մինասյանը, շարունակում է ճաղերի հետևում մնալ՝ բացարձակ անհիմն և ապօրինի մտացածին գործով»։