Կրեմլում հայտարարել են Իրանի շուրջ լարվածության նվազեցմանը օգնելու պատրաստակամության մասին



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանը պատրաստ է և ուրախ կլինի աջակցել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը, սակայն այստեղ անհրաժեշտ է համաձայնեցում բազմաթիվ կողմերի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ռուսաստանը պատրաստ է իր հնարավորությունների չափով աջակցություն ցուցաբերել, ուրախ կլինի դա անել: Բայց դուք գիտեք, որ այստեղ անհրաժեշտ է բազմակողմանի ըմբռնում, բազմակողմանի համաձայնեցում, ուստի մի փոքր զինվենք համբերությամբ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment