Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է

10 մարտի 2026 – 14:03 AMT

PanARMENIAN.NetԱնչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 2025 թվականին քննվել է 464 քրեական վարույթ, ինչը 20-ով ավելի է 2024-ի համեմատ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից հայտնում է Քննչական կոմիտեն:

Հաշվետու ժամանակահատվածում քննված 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ 2024 թվականին դատարան էր ուղարկվել 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ, ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, մեկ քրեական վարույթ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, իսկ 177 գործ կարճվել է։ Դրանցից 119-ը կարճվել են ռեաբիլիտացնող հիմքով, իսկ 58-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Նախորդ տարում կարճված գործերի թիվը կազմել էր 163։

Հաշվետու տարում հինգ քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 35-ը միացվել է այլ գործերի, 30-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված։ Միաժամանակ 136 քրեական վարույթ փոխանցվել է 2026 թվական։

Դատարան ուղարկված 78 քրեական վարույթներից 5-ը վերաբերվել են սպանության դեպքերին, 1-ը՝ սպանության նախապատրաստությանը, 2-ը՝ սպանության փորձին, 11-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելուն։ Բացի այդ, 4 գործ կապված է եղել սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների հետ, 7-ը՝ կողոպուտի, 1-ը՝ գողության, 2-ը՝ շորթման, 7-ը՝ խուլիգանության դեպքերի հետ։

Ներկայացված տվյալներով՝ 12 քրեական վարույթ վերաբերվել է զենքի և զինամթերքի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին, 6-ը՝ թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված դեպքերին, իսկ 20-ը՝ այլ հանցագործությունների։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով 2025 թվականի ընթացքում ներկայացվել է 62 միջնորդագիր։

Leave a Comment