ՀՀ վարչական դատարանում 2025 թվականին արձանագրվել է գործերի հետևյալ շարժը՝ 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 25 954 վարչական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 13 808 վարչական գործ։ Հաշվետու տարում ավարտվել է 22 317 վարչական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 56.2%-ը։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԲԴԽ-ից։
2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ վարչական դատարանի վարույթում անավարտ է մնացել 17 445 վարչական գործ։ 2024 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 21329 վարչական գործ, 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 25954 վարչական գործ։ Ստացված վարչական գործերի թիվը 2024 թվականի համեմատ աճել է 21.7 %-ով։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանում վարչական մասնագիտացում ունեցող դատավորները 24-ն են: Նշված ձևաչափով վիճակագրական ամփոփումներ առաջիկայում կներկայացվեն նաև մյուս մասնագիտացման դատարանների վերաբերյալ։