Թուրքիայի օդային տարածքի պաշտպանության համար Patriot համակարգ է տեղակայվել

Թուրքիայի արեւելքում՝ Մալաթիայում տեղակայվել է Patriot համակարգ, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Համակարգը տեղակայվում է երկրի օդային տարածքի պաշտպանության համար։

Ավելի վաղ Թուրքիայի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան տուժում է այն հակամարտություններից, որոնց չի մասնակցում։ Միաժամանակ ընդգծել, որ անկախ պատճառներից՝ օդային տարածքի խախտումը չի կարող արդարացվել, եւ Թուրքիան շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դրա դեմ պայքարելու համար։

Էրդողանը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում նաեւ անօրինական է համարել ինչպես Իրանի գործերին արտաքին միջամտությունը, այնպես էլ Իրանի կողմից տարածաշրջանի եղբայրական երկրների թիրախավորումը։

Եղբայրական երկրների դեմ ուղղված գործողությունները ոչ մի կողմին օգուտ չեն բերում եւ պետք է դադարեցվեն, ըստ «Անադոլու»-ի  ասել էր նա։

Leave a Comment