Եվրամիությունը վրացական Կուլևի նավահանգիստը չի ներառի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթում, ասվում է ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ’Սալիվանի՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին ուղղված նամակում։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները պատրաստ են Եվրամիության հետ քննարկել Կուլևիի նավթային տերմինալի շահագործումը, որի նկատմամբ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Բրյուսելը կարող է պատժամիջոցներ կիրառել։
Նամակի համաձայն՝ վրացական Կուլևի նավահանգստի 20-րդ պատժամիջոցների փաթեթում ներառման հարցը սկզբնապես քննարկվել է այնտեղ նավերի ենթադրյալ մուտքի պատճառով, ինչը, ըստ Ե -ի , կարող է կապված լինել ռուսական նավթի տեղափոխման հետ։
«Այս սկզբնական դիրքորոշումը վերանայվել է այն բանից հետո, երբ ձեր իշխանությունները և նավահանգստի օպերատորը դրական պարտավորություններ ստանձնեցին։ Ես ողջունում եմ ձեր պարտավորությունը, որ Վրաստանը թույլ չի տա Եվրամիության պատժամիջոցների տակ գտնվող նավերին մուտք գործել կամ սպասարկել նավահանգիստները», – ասվում է նամակում, որը հրապարակվել է կառավարամետ «Իմեդի» հեռուստաընկերության կողմից։