Թեհրանը պատրաստ է Մերձավոր Արևելքում հակամարտության դեէսկալացիային․ Փեզեշքիանը՝ Էրդողանին

Թեհրանը պատրաստ է Մերձավոր Արևելքում հակամարտության դեէսկալացիային, եթե հարևան երկրների տարածքները չօգտագործվեն Իրանի վրա հարձակումների համար:

Այս մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են հակասություններ ստեղծել Թեհրանի և տարածաշրջանային պետությունների միջև՝ մեղադրելով Իրանին Թուրքիայի վրա հրթիռային հարձակումներ իրականացնելու համար

Leave a Comment