Թրամփը թույլ է տվել Իրանի վրա հարվածների ինտենսիվությունը 20 անգամ մեծացնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է 20 անգամ մեծացնել Իրանի վրա հարվածների ինտենսիվությունը, եթե Թեհրանը խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարմանը։

«Եթե Իրանը որևէ բան ձեռնարկի Հորմուզի նեղուցում նավթի մատակարարումները դադարեցնելու համար, ԱՄՆ-ը նրանց կհարվածի 20 անգամ ավելի ուժեղ, քան նախկինում», – Truth Social-ում հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա նաև ենթադրել է, որ ԱՄՆ-ը «կհարձակվի հեշտ թիրախների վրա», որից հետո Իրանը, «գործնականում չի կարողանա վերականգնվել»։ Նրա կարծիքով, Իսլամական Հանրապետությունը կբախվի «մահվան, կրակի և զայրույթի»։

«Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ սա տեղի չունենա։ Սա Միացյալ Նահանգների նվերն է Չինաստանին և Հորմուզի նեղուցն օգտագործող բոլոր երկրներին», – պնդել է նա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան վարչակազմի ղեկավարը «հույս է հայտնել, որ այս ժեստը կընդունվի երախտագիտությամբ»։

Leave a Comment