ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները գաղտնի զրույցներում նրան խորհուրդ են տալիս ելք փնտրել Իրանի դեմ պատերազմից՝ հանրային աջակցությունը պահպանելու համար, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դրանց համաձայն, ամերիկացի առաջնորդը զարմացած է, որ Թեհրանը հրաժարվում է հանձնվել:
Նախագահի շրջապատը կարծում է, որ անհրաժեշտ է մշակել ռազմական հակամարտությունից դուրս գալու ծրագիր և այն ներկայացնել որպես ԱՄՆ զինված ուժերի կողմից իրենց հայտարարված նպատակներին հասնելու հետևանք: WSJ-ն նշում է, որ Իրանի դեմ գործողության նկատմամբ հանրության աջակցության արդեն իսկ ցածր մակարդակը կարող է ավելի նվազել, եթե այն վերածվի երկարատև հակամարտության:
«Երբ գազի և նավթի գները բարձրանում են, մնացած ամեն ինչ նույնպես բարձրանում է: Քանի որ ապրանքների և ծառայությունների մատչելիությունն արդեն իսկ խնդիր էր, գների բարձրացումը կհանգեցնի լուրջ խնդիրների», – թերթին ասել է Թրամփի տնտեսական խորհրդական Սթիվեն Մուրը: