ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում 2026թ․ աշխարհի առաջնության համար, հաղորդում է TNT Sports Brasil-ը։

Բրազիլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստ է հնարավորություն տալ Նեյմարին, եթե նա լինի լավ մարզավիճակում։ Անչելոտին  ներկա կլինի «Սանթոսի» առաջիկա հանդիպումներին եւ կհետեւի Նեյմարի խաղին, որպեսզի վերջինական որոշում ընդունի։

Նեյմարը «Սանթոսի» կազմում մասնակցել է 256 հանդիպման, խփել է 149 գոլ, կատարել  71  գոլային փոխանցում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment