Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։



«Զրույցը կենտրոնացած էր Իրանի շուրջ հակամարտության և Ուկրաինայում կարգավորման բանակցությունների շուրջ։ Զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ։ Առաջնորդները բովանդակալից և օգտակար մտքեր են փոխանակել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։


Պուտինն իր տեսակետներն է ներկայացրել՝ ուղղված Իրանում հակամարտության արագ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը։


ՌԴ նախագահը դրական գնահատականներ է տվել ԱՄՆ-ի և անձամբ Թրամփի միջնորդական ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում։ Զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական էր»,-նշել է Ուշակովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment