Թրամփը զանգահարել է Պուտինին • ԿԵՆՏՐՈՆ.am • Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Թրամփը զանգահարել է Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Թրամփը զանգահարել է Պուտինին՝ քննարկելու միջազգային ներկայիս իրավիճակը։ Պուտինը Թրամփի հետ կիսվել է իր տեսակետներով իրանական հակամարտության կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ Պարսից ծոցի առաջնորդների հետ ունեցած զրույցների արդյունքների վերաբերյալ։ Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։ Թրամփը նշել է, որ շփումը պետք է լինի կանոնավոր», – ասել է Ուշակովը։

Leave a Comment