Իրանը ներկայումս չի տեսնում բանակցությունների հնարավորություն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, քանի որ Վաշինգտոնն արդեն երկու անգամ խաբել է Իսլամական Հանրապետությանը։ Այս մասին հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի խորհրդական Քամալ Խարազին։
«Ես այլևս չեմ տեսնում դիվանագիտության տեղ, քանի որ (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին և չի պահում իր խոստումները։ Մենք դա երկու անգամ տեսել ենք», – ասել է նա։
Իրանցի պաշտոնյան ենթադրել է, որ բանակցությունների հնարավորություն կարող է առաջանալ, երբ «տնտեսական ճնշումը հասնի այն աստիճանի, որ այլ երկրներ միջամտեն, որպեսզի ապահովեն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դադարեցումը»։