Իրանը շարունակում է սխալ քայլեր ձեռնարկել՝ չնայած նախազգուշացումներին. Էրդողան

Իրանը շարունակում է սխալ քայլեր ձեռնարկել՝ չնայած նախազգուշացումներին. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ զարգացումները հետևվում են ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների հետ համակարգված։

Նա հավելել է, որ Թուրքիայի անվտանգությունն ամրապնդելու լրացուցիչ միջոցառումները կշարունակվեն։

Այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նադատապարտել է Թուրքիայի Հանրապետության տարածքում հրթիռային հարձակումը և աջակցություն հայտնել եղբայրական թուրք ժողովրդին։

Նշենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային այսօր հայտնել է, որ Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա։

կարդացեք նաև՝ Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի վրա. Բաղայի

Leave a Comment