Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզում 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 150 կիլոմետր խորության վրա և գտնվում է տարածաշրջանի ամենամեծ քաղաք Սապորոից հարավ։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ ցունամիի սպառնալիք չկա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։