ԱՄՆ պետդեպարտամենտը պահանջել է, որ ամերիկացի դիվանագետները լքեն Սաուդյան Արաբիան

Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկացի այն դիվանագետները, որոնց ներկայությունը պարտադիր չէ, պետք է լքեն երկիրը՝ անվտանգության նկատառումներից ելնելով, երկուշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտը։

«Պետդեպարտամենտը հրահանգել է ԱՄՆ կառավարության ոչ էական աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան՝ անվտանգության նկատառումներից ելնելով», – ասվում է հայտարարության մեջ։

Այնտեղ նշվում է, որ թարմացված առաջարկությունները հրապարակվել են մարտի 8-ին։

Leave a Comment