9 մարտի 2026 – 15:35 AMT
PanARMENIAN.Net – Լոս Անջելեսում կրակել են երգչուհի Ռիհաննայի տան ուղղությամբ կիսաավտոմատ հրացանից։ Այդ մասին հաղորդել է NBC News-ը։
Այդ պահին երգչուհին գտնվել է տանը, սակայն չի տուժել, գրում է Meduza-ն:
Ոստիկանության տվյալներով՝ կրակն արձակել է մի կին, որը մեքենայով մոտեցել է Ռիհաննայի առանձնատանը։ Կրակոցների հետևանքով տանը և տարածքում 4 փամփուշտ են հայտնաբերել կամ դրանց բեկորները:
Կրակոցներ արձակելու կասկածանքով կինը ձերբակալվել է։ Նա մոտ 30 տարեկան է, սակայն նրա անունը չի հրապարակվում, իսկ դրդապատճառները դեռևս անհայտ են։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները առգրավել են նաև այն զենքը, որով իրականացվել են կրակոցները։