ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ դժգոհ է Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի հոգևոր առաջնորդ ընտրվելուց:
«Ես դժգոհ եմ», – ընդգծել է Թրամփը:
Իրանի նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հենց առաջին օրը։ Մինչ այժմ Իսլամական Հանրապետությունը ղեկավարում է ժամանակավոր ղեկավար խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլյամ-Հոսեյն Մոհսենի-Էժեին և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Ալիրեզա Արաքին:
Գերագույն առաջնորդի պաշտոնի ամենահավանական թեկնածուն հենց զոհված Խամենեիի որդին էր։ ԱՄՆ նախագահ նախկինում ևս դեմ էր արտահայտվել Խամենեիի որդու թեկնածությանը:
