
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին Ադրբեջանում Իրանի դեսպանատուն այցելելու և իր ցավակցությունը հայտնելու համար՝ կապված Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի և բազմաթիվ քաղաքացիական անձանց մահվան հետ, ինչպես նաև Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մտադրության հետ։
Փեզեշքիանը հայտարարել է, որ Նախիջևանի օդային հրետակոծությունը կապ չունի Իրանի հետ և ընդգծել է, որ միջադեպը կհետաքննվի։
Ալիևը կրկին ցավակցություն է հայտնել Իրանում վերջին իրադարձությունների հետևանքով բազմաթիվ քաղաքացիական անձանց կյանքի կորստի կապակցությամբ։ Նա ընդգծել է Նախիջևանում տեղի ունեցած միջադեպի հետաքննության կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները նաև մտքեր են փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի մշակման հեռանկարների վերաբերյալ։