
Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը գրել է․
«Իրանում միջուկային օբյեկտ է թիրախավորվել և լուրջ վնասներ կրել․
Ըստ Iranian Students’ News Agency գործակալության՝ օբյեկտը գտնվում է Սպահան քաղաքում։ Ռադիոակտիվ աղտոտման մասին տեղեկություններ չեն հաղորդվում։Սպահանի միջուկային օբյեկտը
Սպահանում գործում է Իրանի կարևոր միջուկային ենթակառուցվածքներից մեկը՝
Isfahan Nuclear Technology Center։
Այնտեղ իրականացվում են՝ ուրանի վերամշակում, միջուկային վառելիքի հետազոտություն,գիտական ծրագրեր։
Եթե Իրանում միջուկային օբյեկտ է վնասվել, նույնիսկ եթե ռադիոակտիվ արտահոսք չի արձանագրվել, հարևան երկրները սովորաբար անցնում են կանխարգելիչ պատրաստվածության ռեժիմի։ Հայաստանի համար ճիշտ քայլերը հիմնականում հետևյալն են․
- Ռադիացիոն մոնիթորինգի ուժեղացում
- Տեղեկատվության մշտական ստացում միջազգային կառույցներից
- Սահմանային և բնապահպանական վերահսկում
- Հանրությանը ճիշտ և հանգիստ տեղեկատվություն
Պետական մարմինները պետք է պարբերաբար հայտարարեն՝
ռադիացիոն ֆոնի մակարդակը կա՞ վտանգ, թե ոչ։
Սա օգնում է կանխել խուճապը։
- Քաղաքացիական պաշտպանության պատրաստվածություն
Իսկ Հայաստանում ինչո՞վ են զբաղված։
Ավտոբուս փարթիներ, խրախճանքներ և ամենակարևորը՝ քարոզարշավ։
Ակամայից հիշում ես ֆիլմը՝ «Մի նայեք վերև»։
Երբ վտանգը գալիս էր, իսկ իշխանություններն ու համակարգը զբաղված էին շոուով, քարոզով և քաղաքական հաշվարկներով»։