Տնից դուրս եկած և չվերադարձած քաղաքացին հայտնաբերվել է


Հասարակություն


Մարտի 9-ին՝ ժամը 00։01-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


Փրկարարները Ծաղկաշեն գյուղի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացուն։


Leave a Comment