ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի՝ վարչապետին անվստահություն հայտնելու տեսքով. Աբրահամյան


Քաղաքականություն


Իշխանությանը փողոցում կամ ընտրություններով հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում։

Իշխանության օրակարգերի և գործունեության քննադատությունը իրավիճակի վերահսկողությունը վերցնելու հնարավորություն չի տալիս։

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի՝ վարչապետին անվստահություն հայտնելու տեսքով, որը լայն համախմբման դեպքում բազմաթիվ երևացող և չերևացող խնդիրներ է լուծում՝ նաև նպաստելով ընտրություններում հավաքական ընդդիմության հաջողությանը։

Եթե վերոնշյալ մոտեցումը այս կամ այն ուժը չի կիսում՝ հիմնավորումը դեռ մի կողմ, պետք է այլ առաջարկ իջեցնի՝ այլընտրանք, հակառակ դեպքում իշխանությունն իր օրակարգային, քարոզչական առավելությունն արագ կկապիտալիզացնի։


Leave a Comment