Ընդդիմությունը պետք է քաղաքական օրակարգ թելադրի, այլապես իշխանությունը կկապիտալիզացնի իր առավելությունը․ Տիգրան Աբրահա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Իշխանությանը փողոցում կամ ընտրություններով հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում։

Իշխանության օրակարգերի և գործունեության քննադատությունը իրավիճակի վերահսկողությունը վերցնելու հնարավորություն չի տալիս։

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի՝ վարչապետին անվստահություն հայտնելու տեսքով, որը լայն համախմբման դեպքում բազմաթիվ երևացող և չերևացող խնդիրներ է լուծում՝ նաև նպաստելով ընտրություններում հավաքական ընդդիմության հաջողությանը։

Եթե վերոնշյալ մոտեցումը այս կամ այն ուժը չի կիսում՝ հիմնավորումը դեռ մի կողմ, պետք է այլ առաջարկ իջեցնի՝ այլընտրանք, հակառակ դեպքում իշխանությունն իր օրակարգային, քարոզչական առավելությունն արագ կկապիտալիզացնի»։

Leave a Comment