Հայտնի է Իրանի նոր գերագույն առաջնորդի անունը – Armenia Today

Իրանը Իսլամական Հանրապետության նոր հոգևոր գերագույն առաջնորդ է ընտրել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին: Նա կփոխարինի իր հորը՝ սպանված այաթոլլա Ալի Խամենեիին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 8-ին հայտնել է, որ Իրանի սուրբ համակարգի երրորդ գերագույն առաջնորդ է նշանակվել այաթոլլա  Խամենեին:

Ի տարբերություն իր հոր՝ 56-ամյա Մոջթաբան երկար տարիներ մնում էր ստվերում։ Նա երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել, հանդես չի եկել հանրային ելույթներով և չի տվել հարցազրույցներ, իսկ բաց աղբյուրներում հրապարակվել են միայն նրա փոքրաթիվ լուսանկարները և տեսագրությունները։

Այնուամենայնիվ, տարիների ընթացքում, ըստ պարբերականի, սկսել են շրջանառվել լուրեր, համաձայն որոնց նա քաղաքական դաշտում նշանակալի ազդեցություն ունի։

ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցիչները WikiLeaks-ում 2000-ականների վերջում նրան նկարագրում էին որպես մարդ, ում իշխող շրջանակներում համարում են «հմուտ և հստակ»:

Leave a Comment