ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել ասել, թե երբ է ԱՄՆ-ը պատրաստվում դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունը։
«Չգիտեմ։ Ես երբեք կանխատեսումներ չեմ անում։ Կարող եմ միայն ասել, որ մենք ժամանակացույցից առաջ ենք», – ասել է նա ABC News-ին տված հարցազրույցում։
Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ակնկալում է, որ Իրանի դեմ գործողությունը կտևի չորսից հինգ շաբաթ։