
Իրանի նոր գերագույն առաջնորդ կդառնա Խամենեի ազգանունով անձը, Reuters-ին ասել է Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Հոսեյնի Էշկվարին։
Նա չի նշել անունը, սակայն լրատվամիջոցները ավելի վաղ հաղորդել էին, որ գերագույն հոգևոր առաջնորդի ամենահավանական թեկնածուն հանգուցյալ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբան է։
«Ձայների մեծամասնությամբ ընտրվել է մի մարդ, որը կշարունակի Իմամ Խոմեյնիի և նահատակ Իմամ Խամենեիի ուղին։ Խամենեիի անունը կմնա հավերժ։ Քվեարկությունն ավարտվել է, և արդյունքները շուտով կհրապարակվեն», — ասել է Էշկվարին։
Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել է ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ։ Իսլամական Հանրապետությունը այժմ կառավարվում է ժամանակավոր խորհրդի կողմից, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյին և Սահմանադրության պահապանների խորհրդի իրավաբան այաթոլլա Արաֆին։