Իրանի շուրջ ճգնաժամի վերջին նորությունները. Արման Աբովյան

Փորձագետների խորհուրդը ընտրել է Իրանի Գերագույն առաջնորդին։ Մոտ ժամանակում խորհրդի քարտուղարը պետք է հայտարարի ընդունված որոշումը, գրում են ԶԼՄ-ները։

Թեհրանում կարող են սկսվել թթվային անձրևներ՝ նավթային պահեստարաններում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնք մթնոլորտ են արտանետել մեծ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութեր։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Կարմիր մահիկի ծառայությանը։

ԱՄԷ-ն առաջին անգամ հարված է հասցրել Իրանին, պնդում է Ynet-ը։ Պարբերականի տվյալներով՝ թիրախը եղել է իրանական աղազրկման (ջրի աղազրկման) համալիրներից մեկը, իսկ հարվածը եղել է ընդամենը ազդանշան Թեհրանին՝ հետագա էսկալացիայի դեպքում։

ԱՄԷ-ն վերջին մեկ շաբաթում դարձել է Իրանի կողմից ամենաշատը հարձակման ենթարկված երկիրը՝ նույնիսկ առաջ անցնելով Իսրայելից, գրում են ԶԼՄ-ները։

Փետրվարի 28-ից մինչև մարտի 7–8-ը Իրանն Էմիրությունների տարածքի ուղղությամբ արձակել է մոտ 240 բալիստիկ հրթիռ և ավելի քան 1400 հարվածային ԱԹՍ։

Նույն ժամանակահատվածում Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 հրթիռ և մոտ 100–120 անօդաչու սարք։

Երբ իրանական ռեժիմը ընկնի, ԱՄՆ-ը կունենա «նոր Մերձավոր Արևելք», և Վաշինգտոնը կվաստակի «հսկայական գումարներ», հայտարարել են ԱՄՆ Սենատում։

ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիան հրաման է ստացել պատրաստվել Իրանի հնարավոր ներխուժմանը, հայտնում է The Washington Post-ը։

Իրանա-ամերիկա-իսրայելական հակամարտության ընդլայնման ֆոնին Հայաստանի իշխանությունները շարունակում են ցուցադրաբար անտեսել Հայաստանի շուրջ ձևավորվող սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչը Հայաստանի բնակչության շրջանում առաջացնում է խորը անհանգստություն և դժգոհություն։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment