Իրանը պատրաստ է հակահարված տալ Միացյալ Նահանգներին ցամաքային ներխուժման դեպքում

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությանը և կկարողանա պաշտպանվել, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Մենք լիովին ունակ ենք գետնի վրա կռվելու: Մեր քաջարի զինվորները սպասում են թշնամիների, որոնք կարող են ներխուժել մեր տարածք, և պատրաստ են կռվել և ոչնչացնել նրանց», – ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ այս պահին Իրան ցամաքային զորքեր ուղարկելու ծրագրեր չունի, սակայն դա կարող է տեղի ունենալ ապագայում։

Leave a Comment