Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցելել է Թեհրանի հիվանդանոցներ, որտեղ բուժվում են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետությանը հասցված հարվածներից տուժածները, հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, օպերատիվ աշխատանքի շրջանակներում և բժշկական օգնության տրամադրման գործընթացն անմիջականորեն վերահսկելու համար, առողջապահության նախարարի ուղեկցությամբ այցելել է մի շարք հիվանդանոցներ և մասնագիտացված կենտրոններ՝ վերջին ամերիկա-սիոնիստական հարձակումների հետևանքով վիրավորվածների բուժման համար», – ասվում է հայտարարության մեջ։
Նախագահը շեշտել է, որ կառավարությունը պարտավոր է ապահովել բոլոր անհրաժեշտ բժշկական պայմանները՝ ապաքինման գործընթացը արագացնելու համար, նշել են Փեզեշքիանի մամուլի ծառայությունում։